25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ասել, որ ԱՄՆ-ն պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին, դատապարտի մարդկության դեմ իրագործված հանցագործությունները:

Նա կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ կողմ քվեարկել համապատասխան բանաձեւի նախագծին։

«Ավելի քան մեկ դար առաջ մեկ եւ կես միլիոն հայեր սպանվել էին Օսմանյան Կայսրության կողմից՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում: Ամերիկան պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին եւ դատապարտի մարդկության դեմ բոլոր փաստերը, եթե մենք ցանկանում ենք հավատարիմ մնալ մեր բարոյական եւ պատմական առաքելությանը: Ես միացել եմ Ներկայացուցիչների պալատի անդամ Թրոթին եւ Կոնգրեսի Հայկական խմբի մյուս գործընկերներիս՝ ներկայացնելով երկու կուսակցությունների աջակցությունը վայելող օրինագիծ, որը պաշտոնապես կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Ներկայացված բանաձևից ակնհայտ է դառնում, որ մենք չենք կարող դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում և Սիրիայում ապրող կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացվող մերօրյա ցեղասպանություններին, եթե կանխակալ մոտեցում ցուցաբերենք ցեղասպանությունների ճանաչման հարցում և խուսափենք պատասխանատվությունից, քանի որ դա կարող է վնասել ընկերոջ կամ թշնամու հետ հարաբերություններին»,- գրել է Շիֆը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ