Ավելորդ գրքերն այրելիս՝ հսկայական հրդեհ է բռնկվել /տեսանյութ/
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչներից մեկը հզոր անտառային հրդեհ է հրահրել՝ գրքեր այրելիս։ Տղամարդը որոշել է փոքրիկ խարույկ անել ու այրել իրեն պետք չեկող գրքերը։ Սակայն նա հաշվի չի առել, որ ուժեղ քամին հրդեհը կտարածի։ Արդյունքում փոքրիկ խարույկը վերածվել է նահանգի պատմության մեջ ամենախոշոր հրդեհներից մեկի։
Արդյունքում հրդեհը ոչնչացրել է բնակելի տներ, կառույցներ, մեքենաներ եւ 280 հեկտար անտառ։
Տարածքում բնակվող բոլոր մարդկանց տարհանել են՝ մի քանի հարյուր մարդ։ Ներկայումս հրդեհի տարածումը հաջողվել է կանխել, այն մարում են։ Հրշեջները հույս ունեն, որ հանգստյան օրերին հրդեհը վերջնականապես կմարվի։
Հրդեհը հրահրած տղամարդուն մեծ տուգանք է սպասվում՝ նա ստիպված կլինի կոմպենսացնել հրդեհի պատճառած բոլոր վնասները։