28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Չորս թեկնածուից մեկին չգրանցեցին

Սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Աժ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին կմասնակցեն երեք թեկնածու:

Կիրակի՝ օգոստոսի 25-ին կայացած հերթական նիստում թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձաժողովը գրանցեց թեկնածուներին՝ ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին, “Ժառանգություն”-ից Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանին եւ ինքնաառաջադրված “Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ” ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանին:

Հանաձնաժողովի յոթ անդամները միաձայն քվերակությամբ մերժեցին անկուսակցական, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանին որպես թեկնածու գրանցելը, քանի որ վերջինս չի ներկայացրել պահանջվող 1 մլն դրամ գրավի անդորրագիրը:

Հիշեցնենք, որ Պավլիկ Սարգսյանը  ՀՀ վարչական դատարանում շահարկում է թիվ 38 ԸԸՀ-ի կողմից ընդունած գրավի անդորրագիր ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու որոշումը:Նրա կարծիքով, ընտրական գրավի պահանջը անօրինական եւ հակասահմանադրական է:

Նշենք, որ քարոզարշավը սկսելու է սեպտեմբերի 1-ից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ