«Եվրատեսիլ 2017»-ի Ռուսաստանի ներկայացուցչի մուտքն Ուկրաինա արգելել են /տեսանյութ/
Ուկրաինայի Ազգային անվտանգությունը 3 տարով արգելել է ռուս երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա։ Նշենք, որ Սամոյլովան այս տարի ներկայացնելու է Ռուսաստանը «Եվրատեսիլ 2017»-ին, որն էլ անց է կացվելու Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում։
Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելվել է՝ Ղրիմ մեկնելու եւ այնտեղ ելույթ ունենալու համար։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգությունը նույն պատճառաբանմամբ ուսումնասիրություններ է անում նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի մասով։