«Փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ, համ էլ Մանվելի ջանը սաղ ըլլա». Հրապարակ
Պարզվում է` լուրջ պայքար կա ոչ միայն նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ ռեյտինգայինների, այլեւ տարբեր տարածքներում առաջադրվածների միջեւ, թե ով «որքաննոցե տղա է իր թաղում: Որոշ տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը խոստացել է 50 հազար ձայն՝ իր եւ Կորյուն Նահապետյանի «սեղանից» հայրենի կուսակցության «սեղանինե։ «Առասպելական թիվ է»,- ասացին գործից հասկացող ՀՀԿ-ականները:
Ի դեպ, ըստ ՀՀԿ աղբյուրների, հնարավոր է Կորյուն Նահապետյանը ոչ թե պատգամավոր դառնա, այլ գնա լավ պաշտոնի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթից մեկ այլ ՀՀԿ-ական բերեն: Առավել իրատեսական են Արմավիրում Սեյրան Սարոյանի եւ գեներալ Մանվելի վրա դրված «թվերը»` մոտ 28 հազար: Որոշ տեղեկություններով` Սեյրան Սարոյանը նեղ միջավայրում ասել է.
«Հա, կբերեմ էդքան ձայն, փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ, համ էլ Մանվելի ջանը սաղ ըլլա»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: