26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վաղն ասելու են՝ դե մեր ձեռն ի՞նչ կար որ. Վիգեն Սարգսյանը՝ մյուս ուժերից

Տավուշում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում Պաշտպանության նախարար, ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանն առաջին հերթին հանդիպել է  մարզի ազատամարտիկներին: Այս մասին հայտարարեց ինքը նախարարը Իջևանում հանդիպման ժամանակ՝ նշելով, որ կարծում է, որ առաջին հերթին պարտավոր է ծրագրեր ներկայացնել ու վստահություն ստանալ ազատամարտիկներից:

«Ընտրությունը միշտ բարդ գործ է, բայց լավ է, որ կա ընտրություն, մարդ իր ընտրությանը վերաբերում է հատուկ ուշադրությամբ»,-ասաց Վիգեն Սարգսյանն ու հավելեց, որ այս օրերին խոստումների պակաս քաղաքացիները չեն ունենում: «Ձեզ խոստանում են հարյուրավոր աշխատատեղերից մինչև կախարդական փայտիկով երկիրը հեքիաթային դարձնելուն, բայց միշտ իմացեք, թե այդ խոստումների հետևում ինչ նպատակներ կան»,-նշեց նա:

Ըստ ՊՆ-ի՝ շատ ուժեր այսօր գիտակցում են, որ միայն անցումային շեմը կարող են հաղթահարել ու ջանում են գոնե փոքրամասնություն լինել խորհրդարանում. «Ու վաղն ասելու են՝ դե մեր ձեռն ի՞նչ կար որ, մենք նախագիծ ենք տարել, մեծամասնությունը չի ընդունել:

Երբ բարձր թոշակ են խոստանում, խնդրեք թուղթ ու գրիչով բացատրել, թե որտեղից են գումար հայթայթելու դրա համար»:

Վիգեն Սարգսյանը կոչ արեց ընտրություն կատարելուց առաջ լավ մտածել՝ նկատելով, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որի վրա կենտրոնացած է մեր բանակաշինության գործը, որը իրատեսական ծրագրեր է ներկայացնում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ