“Հովհարի գրոհը” չի խանգարել Բեյոնսեին շարունակել համերգը /վիդեո/
Մոնրեալում ընթացող համերգի ժամանակ Բեյոնսեի մազերը հայտնվել են բեմի մոտ տեղադրված հովհարի մեջ: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգչուհին իջել է բեմից` հանդիսատեսին ավելի մոտ լինելու համար:
Այդ պահին նա երգելիս է եղել “Halo” երգը: Չնայած անհարմար ու նաեւ վտանգավոր իրավիճակին, Բեյոնսեն չի ընդհատել երգը` փորձելով միաժամանակ հանել մազերը պտտվող հովհարի միջից: Անսպասելի “փրկարար գործողությանը” միացել է նաեւ երգչուհու թիկնապահը:
Տեղի ունեցածն իհարկե անմիջապես հայտնվել է համացանցում նրա երկրպագուների շնորհիվ, չնայած որ քիչ ավելի ուշ երգչուհին ինքն է տեսագրությունը տեղադրել “Instagram”-ում: