09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Թրամփը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը /տեսանյութ/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ իր առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հանդիպումից հետո Սպիտակ տանը տեղի ունեցած ֆոտոշարքի ժամանակ Դոնալդ Թրամփը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը, հայտնում է  BBC-ն։

Լրագրողները լուսանկարելիս խնդրել են, որպեսզի առաջնորդներն իրար ձեռք սեղմեն, Մերկելն առաջ է եկել՝ ձեռքսեղղման համար, սակայն Թրամփը համառորեն ձեռքը չի մեկնել եւ ուշադրություն չի դարձրել լրագրողների խնդրանքին։

Այս միջադեպը մեկնաբանում են նրանով, որ Թրամփն ու Մերկելը բազմաթիվ հակասություններ ունեն՝ տարբեր հարցերում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ