25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամության կապեր․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել՝ իբրեւ միջնորդ, տարածաշրջանային խնդիրները կարգավորելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին, գրում է РИА Новости-ն։

 

«Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամության եւ փոխըմբռնման կապերը: Երեկ տեղի ունեցած նախագահ Սերժ Ազատովիչ Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը, որպես դաշնակիցներ, միմյանց հուսալիորեն աջակցում են եւ միասին են առաջ մղում եվրասիական ինտեգրացիայի գործընթացը:

Մեր երկրների միջեւ մեծ հաջողությամբ զարգանում է համագործակցությունը տնտեսության, առեւտրի, ներդրումների, ռազմատեխնիկական ոլորտներում: Ընդլայնվում են շփումները տուրիզմի, մշակույթի, գիտության եւ կրթության ճյուղերում: Սերտ համագործակցություն է հաստատվում երկու երկրների շրջանների միջեւ: Ռուսաստանը պատրաստ է, որպես միջնորդ, առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է Պուտինը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ