28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին․ Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, եթե դրանք սկսվեն, եւ կողջուներ մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Regional Post — Caucasus պարբերականի հետ հարցազրույցում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում, սակայն ավելի ուշ կարգավորման գործընթացը դադարել է, գրում է РИА Новости-ն։

 

«Սակայն սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը ցույց են տվել պայմանավորվելու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորելու առկա խնդիրները: Ըստ որում՝ շատ բան կախված է հենց իրենցից: Քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլեւ լավատես լինելու ընդունակությամբ, որ իրականացնեն իրենց քաղաքացիների հույսերը եւ սպասումները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցություն ցուցաբերելու»,- ասել է նա:

Լավրովը նշել է նաեւ, որ իրենք կողջունեին, եթե հայ-թուրքական սահմանը բացվեր։

«Մենք միայն կողջունեինք, որ ԵՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Լավրովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ