Աշակերտուհիները «մարտի 8-ի կապակցությամբ» ծեծել են համադասարանցուն /տեսանյութ/
Շոկային միջադեպ է տեղի ունեցել Իրկուտսկում։ Մարտի 8-ի առթիվ երեկույթի ժամանակ հարբած աշակերտուհիները ծեծել են իրենց համադասարանցուն, հայտնում է Интерфакс-ը։
Աղջիկները դաժան ծեծի են ենթարկել տղային, ապա նվաստացրել են նրան ու ստիպել համբուրել իրենց կոշիկները։ Հետո տեղի ունեցածի տեսագրությունը տեղադրել են համացանցում։
Տուժած տղայի մայրը դիմել է ոստիկանություն։ Նա ասել է, որ ինքն ու ամուսինը տղային փոքրուց սովորեցրել են, որ աղջիկներին խփել չի կարելի, դրա համար էլ վերջիններն օգտվել են առիթից։
Պարզվել է նաեւ, որ աղջիկներից մեկը ուսուցչուհիներից մեկի դուստրն է։ Իսկ խնդիրը եղել է ավելի վաղ՝ տղան աղջիկներից մեկին դպրոցում հիմար է անվանել, ինչն էլ նրանք չեն մոռացել եւ երեկույթի ժամանակ վրեժ են լուծել։