20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայտնի է Պոլսո պատրիարքի տեղապահի անունը

Այսօր տեղի են ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները, որոնց արդյունքներով՝ տեղապահի պաշտոնում ընտրվել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։ Այս մասին հայտնել է Ստամբուլի հայկական «Լույս» պարբերականը:

Տեղապահի ընտրություններում 3 թեկնածու էր առաջադրվել՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինը, սակայն, հանել էր իր թեկնածությունն ու կոչ արել ընտրել Բեքչյանին։

Քվեարկությունը իրականացվել է դռնփակ կարգով։ Պատրիարքարանի 30 հոգևորականի քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն հաղթել է։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ