Սյունիքի մարզպետի մուլտիմիլիոնները. Ժողովուրդ
ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գործազրկությամբ խայտառակ ցուցանիշներ ունեցող մեր երկրում 4 տեղ է աշխատում։ Նա որպես եկամուտ հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը. այսպես թերթը տեղեկացավ որ մարզպետը 48 մլն 655 հազար դրամ ստացել է «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ էս» ընկերությունից, 41 մլն 168 հազար դրամ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից, 593 հազար դրամ՝ «Իստ Գեյթ Ռեսուրսես» ընկերությունից։ Իսկ 1 մլն 886 հազար դրամ կազմել է մարզպետի աշխատավարձը։
Ի դեպ, 192 հազար եվրո, որպես փոխառություն, վարկ ստացել է «Սադելլ» բանկից։ Նա գույք է վաճառել 55 մլն դրամի չափով իսկ «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից 50 հազար դրամ ապահովագրական հատուցում է ստացել։ Նրա դրամական միջոցները կազմում են 36 մլն դրամ, 115 հազար եվրո եւ 191 հազար դոլար։ Ի դեպ, թերթը տեղեկացավ որ մարզպետը «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ էս» ընկերությունում ունի 10 տոկոս բաժնեմաս։ Այսինքն՝ «Աուր եւ Ասպար» ընկերության հավատարմագրային կառավարիչն է։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: