02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քարտեզագրվում են Սյունիքի համայնքների խնդիրները

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անցած շաբաթ աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ:

Կուտակված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով մարզպետը հանձնարարեց քարտեզագրել դրանք՝ ըստ տարածաշրջանների եւ համայնքների, դասակարգել ըստ առաջնահերթությունների եւ ներկայացնել համատեղ քննարկման համայնքներ նախատեսված առաջիկա աշխատանքային այցերի ժամանակ:

Աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ մարզպետը կարեւորեց նաեւ աշխատանքային եւ կատարողական կարգապահության պատշաճ մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը եւ դրա հետ կապված՝ աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավումը: Արդեն իսկ սկսվել են գույքի եւ տեխնիկական միջոցների նորացման աշխատանքները: 

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի կայք-էջից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ