20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանի զորավոր խոստումը

Այսօր ապարանցիների հետ հանդիպման ընթացքում՝  նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  խոստացավ. «Գյուղացին պետք է հարկերից ազատվի 3-5 տարի: Սրանք ես անգիր չեմ արել, պրակտիկ կյանքով անցել եմ: Պետք է հնարավորություն տալ մարդը հույսով, հավատով ապրի, աշխատի, ստեղծի, իր տունը պահի:  Ցանկացած տղամարդ ցանկանում է արժանապատիվ կերպով տուն մտնի, բաց ճակատով մտնի: Ցանկացած մարդ ուզում է իր երեխայի համար պետք եղածն առնի»:Ծառուկյանը նշեց՝ իրենց քաղաքական ուժն ունի քաղաքական կամք, միայն թե քաղաքացիները պիտի վերջիններիս հնարավորություն ընձեռեն աշխատելու համար:

«Մեզ պետք է հնարավորություն տաք՝ օրենք փոխենք, համակարգ փոխենք, պայման ստեղծենք, մարդիկ ոնց իրենց ունեցվածքին կվերաբերեն, այնպես էլ բյուջեին: Ցանկացած ոլորտին, մարդկանց պետք է հավասարապես մոտենալ»,-ասաց Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ