Ռիհաննան ճերմակե՞լ է /ֆոտո/
Երգչուհի Ռիհաննան հայտնի է ոչ միայն իր սկանդալային պահվածքով, այլ նաեւ զանազան սանրվածքներով: հանդիսատեսը նրան տեսել է թե երկար, թե կարճ մազերով, իսկ գույների մասին խոսք անգամ չկա` սեւ, նարնջագույն, կարմիր, կապույտ: Այս անգամ Ռին իր աստղային վարսահարդար Ուրսուլա Ստեֆանի օգնությամբ “ճերմակել է”:
“Նոր գունը` սառցե մոխրագույնն է: Այն կանվանենք բեր”,-իր միկրոբլոգում գրել է երգչուհին:
Երկրպագուները հակասական արձագանքներ են տվել երգչուհու նոր իմիջին: Շատերի կարծիքով`Ռիհաննան այդ գույնի մազերով իր տարիքից մեծ է երեւում: “Ես մազերի գույնին վերաբերում եմ որպես ինքնաարտահայտման միջոցի: Կարիք չկա միօրինակ լինել: Կարելի է փոխել սանրվածքը եւ գույնը ըստ տրամադրության”,-պատասխանել է երգչուհին: