Ո՞վ կպայքարի թիվ 38-ի մանդատի համար
Սեպտմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգմավորի ընտրությանը չի բացառվում, որ մասնակցի նաեւ ՀՅԴ-ն:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` առաջադրվելլու է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, ով ծննդով կապանցի է եւ ՀՅԴ համամասնական ցուցակով նախորդ անգամ պատգամավոր էր: Հին ընկերները սպասում են ՀՀԿ-ի թեկնածուի հաստատմանը, որից հետո կերեւա հետագա ընթացքը:
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ըստ շրջանառվող լուրերի՝ պատրաստվում է ինքնաառաջադրվել: Նա ծննդով մեղրեցի է, եւ հույսը դրել է այդ տարածաշրջանի ընտրողների վրա:
ՀԱԿԿ-ից միշտ այս ընտրատարածքում առաջադրվում է Սյունիքի նախկին փոխմարզպետ, մեղրեցի Դավիթ Մաթեւոսյանը: Այս անգամ եւս չի բացառվում, որ նա էլ կպայքարի:
Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակից հետո “Ժառանգություն”-ը նույնպես վստահ է իր ուժերին, եւ մեր աղբյուրների փոխանցմամբ ուժեղ, ասել է թե անցողիկ թեկնածուի փնտրտուքների մեջ է: