20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մարտական ընկերոջ սիրով եմ սիրում Սասունին.Սեյրան Օհանյանը՝ Սասուն Միքայելյանի շտաբում էր

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Հրազդան քաղաքում այցելել է Սասուն Միքայելյանի շտաբ, ով Կոտայքի մարզում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված է պատգամավորի թեկնածու:

Սասուն Միքայելյանը տեղում չի եղել , սակայն շտաբի անդամները սիրով ընդունել են նախկին նախարարին:

Սեյրան Օհանյանը նշել է, որ  Սասուն Միքայելյանն իր մարտական ընկերն է՝ անկախ քաղաքական իրադարձությունների զարգացումից. «Ես մեծ հարգանք եմ տածում Սասունի նկատմամբ: Մարտական ընկերոջ սիրով եմ սիրում Սասունին: Հաջողություն եմ ցանկանում իր բռնած գործին»:

Հարցին, թե Սասուն Միքայելանի հետ մրցակիցնե՞ր են, Սեյրան Օհանյանն արձագանքել է. «Մենք մարտական ընկերներ ենք»:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնական է զբաղեցնում, նաեւ թեկնածու է առաջադրվել Կոտայքի մարզում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ