13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայտնի թենիսիստուհուն պատժել են մերկ ֆոտոսեսիայի համար /ֆոտո/

Աշխարհի 4-րդ լավագույն թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկային կաթոլիկ միությունից դուրս են թողել մերկ ֆոտոսեսիայի համար:

Լեհ թենիսիստուհին մերկ լուսանկարվել է  ամերիկյան հայտնի ամսագրերից մեկի համար: Ամսագրի այդ համարը, որում կարելի է հմայվել Ագնեշկայի գեղեցիկ մարմնով, վաճառքի կհանվի հուլիսի վերջին:

Երիտասարդական կրոնական կազմակերպությունում թենիսիստուհու արարքն անբարոյական են համարել: Ավելի վաղ Ռադվանսկան նկարահանվել էր հեռուստատեսային գովազդում, որում թենիսի գնդակներով գրելով “Հիսուս” բառը` նա կոչ էր անում երիտասարդներին չամաչել իրենց  հավատքից: Թե արդյոք կաթոլիկները պատրաստվում են այժմ հրաժարվել այդ հոլովակից, հայտնի չէ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ