03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիլվա Հակոբյանը նշանվե՞լ է

Ծնունդով Վայքից երգչուհի Սիլվա Հակոբյանը որոշել է իր հարազատ քաղաքի 55 ամյակի կապակցությամբ բարեգործական համերգ տալ: ArmStar.am-ի հետ զրույցում երգչուհին կայանալիք համերգից մի քանի մանրամասներ է պատմել. ”Համերգի ընթացքում հնչելու է մոտավորապես քսանյոթ երգ, իմ երգացանկից կլինեն այն երգերը, որոնք արդեն սիրվել են, կլինեն նաև պրեմիերաներ: Մեր թիմն ակնկալում է, որ շատ ակտիվ և ուրախ համերգ է լինելու”,-նշել է երգչուհին:

Ակտիվորեն նոր տեսահոլովակներ  ներկայացնող երգչուհու գրեթե բոլոր երգերը սիրվում են, չնայած լինում են դեպքեր, երբ մեկնաբանությունները միայն երգին չեն վերաբերում, այլև երգչուհու անգլերենի հնչեղությանը, ինչը եղավ Leave a light on  երգի ժամանակ .”Ես չեմ հետևում մեկնաբանություններին, հետևում է իմ հայրը և իմ թիմը, իսկ անգլերեն երգելուս մասին ասեմ, որ յուրքանչյուրն էլ կարող է փորձել երգել անգլերեն: Իմ ակցենտի վրա շատ են աշխատում մասնագետները, երբ առաջին անգամ ձայնագրեցի այս երգը, ակցենտը շատ էր, այդ պատճառով էլ երկրորդ անգամ եմ ձայնագրվել”:

Սիլվայի հաջորդ երգը հայալեզու է լինելու և կոչվելու է ”Հարսի պար”: 

Վերջին շրջանում հաճախ էր խոսվում, որ  երգչուհին նշանվել է:  Սակայն պարզվում է` սա ընդամենը հումոր էր. ”Մենք պարզապես որոշեցինք  նախատոնական հումոր անել, ես համերգներից մեկի ժամանակ մատանին ձեռքիս լուսանկարվեցի ու տեղադրեցի ֆեյսբուքում: Իսկ երբ այդ ամենի մասին պատմեցի ամսագրերից մեկի խմբագրին, նա  առաջարկեց նյութ պատրաստել, թե իբր ես նշանվել  եմ: Բայց եթե իմանայի, որ այդքան ճակատագրական է լինելու, հաստատ այդ քայլին չէի դիմի: Այդ նյութից հետո այնքան մարդիկ էին զանգահարում, գրում:  Անգամ այն մարդիկ, ովքեր ինձ լավ ճանաչելով տեղյակ էին, որ չեմ նշանվել, զանգում և շնորհավորում էին”,- հիշում է Սիլվան: ”Եթե նշանվեմ, ես ինքս կհայտարարեմ դրա մասին, իրականում չկա նման բան”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ