Դի Կապրիոն գտել է պապարացցիներից թաքնվելու ելքը
Հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն փողոց է դուրս եկել այնպիսի տեսքով, որը հիշեցրել է նրա հերոսին Ալեքսանդր Դյումայի վեպի էկրանավորման մեջ:
Վենետիկում դուրս գալով զբոսանքի` Լեոն ավելի լավ ելք չի գտել լրագրողներից խուսափելու համար, քան փողոց դուրս գալ կարնավալային դիմակ հիշեցնող աքսեսուարով` կերպարին հավելելով նաեւ արեւային սեւ ակնոցը: Այդ տեսքով էլ 38-ամյա դերասանը վայելել է Վենետիկի գեղեցիկ տեսարանները, փորձել իսկական իտալական պիցցա եւ հիշել հեռավոր 1998-ը, երբ էկրան բարձրացավ նրա մասնակցությամբ “Երկաթե դիմակով մարդը” ֆիլմը: