20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հատուկ երկար ճառ չեմ ասել, որ հետո չասեք՝ տոն օրը քանդեց. վարչապետ

«Ատոմային էներգետիկայի բնագավառում աշխատող մարդն ընդամենը 40 հազար դրամ  թոշակ է  ստանում: Այդ ճղճիմ թոշակով չի կարողանում գոյություն պահել: Ոչ լույս է վառում, ոչ գազ, այդ հարցին ո՞նց կարելի է լուծում տալ»,- այսօր Էջմիածնում վարչապետի հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց  քաղաքացիներից մեկը:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Լուծումը միակն է ՝ ինտենսիվ աշխատել, աշխատատեղ ստեղծել, տնտեսությունը զարգացնել, որ մեր փողը հերիքի, որպեսզի թոշակ բարձրացնենք»:

Ըստ վարչապետի, իրենք տրամադրված են ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի պարբերաբար ներդրումներ ներգրավվելով, խաղի կանոնները  պարզեցնելով,  ադմինիստրատիվ միջամտությունը նվազեցնելով,  արհեստական մոնոպոլիաները վերացնելով, ուղղակի բիզնեսի և գործարարության դաշտը չխանգարելով  հասնել արդյունքների:

Մի շարք այլ հարցերի պատասխանելուց հետո էլ վարչապետը կես կատակ-կես լուրջ նկատեց. «Հարգելի մեծամորցիներ, լինելով էներգետիկ քաղաք, ձեր դահլիճը ցուրտ է»: Հանդիպիումը տեղի էր ունենում Էջմիածնի  մշակույթի պալատում:

Ապա վարչապետն ասաց. «Հանդիպման ընթացքում  հատուկ երկար ճառ չեմ ասել, որ հետո չասեք՝ տոն օրը քանդեց, եկավ մի երկու լո-լո կարդաց գնաց: Փորձել եմ ձեր հարցերին պատասխանել: Ձեր տոնը շնորհավոր, լավ տրամադրություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ