Մի տոնի պատմություն․ ինչպես սկսեցին տոնել մարտի 8-ը
Այսօր՝ մարտի 8-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում տոնում են կանանց միջազգային տոնը։ Իսկ ինչպես է այս օրը տոնի վերածվել, եւ երբ են սկսել այն տոնել։
Կանանց միջազգային օր սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։
1910 թ.-ին սոցիալիստական կուսակցության համագումարի ժամանակ գերմանացի քաղաքական գործիչ Կլարա Ցետկինը է առաջարկել մարտի 8-ը հռչակել կանանց միջազգային տոն՝ ի պատիվ ողջ աշխարհի աշխատավոր կանանց: Կայսրը Ցետկիանին անվանում էր կայսրության ամենավտանգավոր կախարդուհի: Ցետկինն այնքան համարձակ էր, որ անգամ Լենինի հետ էր բանավիճում կանանց իրավունքների շուրջ: Նախքան մարտի 8-ը պաշտոնապես կհռչակվեր կանանց միջազգային տոն, աշխատավոր կանայք ստիպված էին դժվարին ճանապարհ անցնել:
Հաջորդ տարի տոնը նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում: Այս երկրներում տոնի անցկացումն ուղեկցվում էր բազմամարդ հանրահավաքներով, որոնց մասնակիցները պահանջում էին դադարեցնել աշխատաշուկայում կանանց նկատմամբ խտրականությունը:
Ռուսաստանում Մարտի 8-ն առաջին անգամ նշվել է հեղափոխությունից հետո: Հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ ռուսական հեղափոխության խթաններից մեկը 1917 թ.-ի մասսայական գործադուլն էր՝ կազմակերպված տեքստիլի գործարանների բանվորուհիների կողմից: Ի վերջո հեղափոխականների ջանքերն իզուր չանցան: Ցարը կորցրեց իշխանությունը, և կանանց ընտրելու իրավունք շնորհվեց: Չինացի կանայք սկսեցին նշել այս տոնը 1924 թ.-ին: Ժամանակի ընթացքում Մարտի 8-ն ավելի ու ավելի լայն տարածում ստացավ:
Հայաստանում եւս մարտի 8-ը տոնական օր է համարվում եւ նշվում է մարդկանց կողմից։