28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ես ներսից զգացել եմ այդ ցավը. Սեյրան Օհանյանը մանրամասնել է

«Ես միշտ եմ եղել ժողովրդի հետ, ինձ համար զինվորն ու ՀՀ քաղաքացին մանավանդ սահմանամերձ բնակավայրում ապրողը, նույն հարթության վրա են»,-այս մասին, այսօր  Տավուշի մարզի Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նասաել է  «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Բերդի բնակիչների հարցին, թե ինչո՞ւ է նա այսքան ուշ որոշել միանալ ժողովրդին,Օհանյանը արձագանքել է. «Ես լինելով Կառավարության մեջ երկար եմ մտածել համապատասխան որոշում ընդունելու համար, բայց վերջին տարիների լարվածությունը ստիպել է լինել այս պաշտոնում, այսինքն 2014, 2015, 2016թթ.-ին: Հարցնում եք՝ ինչու որոշեցիք այսքան ուշ լինել ժողովրդի հետ, ես միշտ եմ եղել ժողովրդի հետ, ինձ համար զինվորն ու ՀՀ քաղաքացին մանավանդ սահմանամերձ բնակավայրում ապրողը, նույն հարթության վրա են: Ես լուրջ աշխատանք եմ կատարել քաղաքացիական վերահսկողություն կատարելու համար:

Ես ներսից տեսել եմ բոլոր թերությունները, զգացել եմ այն ցավը, որը զգում է ժողովուրդն այս տարիների ընթացքում եւ նոր կառավարության ձեւավորման ընթացքում հանգիստ հրաժեշտ եմ տվել նախկին պաշտոնին, նաեւ հրաժարվել եմ նոր առաջարկներից, այսինքն որոշումս եղել է ժամանակին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ