03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս և որտե՞ղ են հանգստանալու հայտնիները /ֆոտո/

Ամա~ռ, տարվա այն եղանակը, երբ բոլորը սկսում են մտածել այնքան սպասված հանգստի մասին: Ոմանք նախընտրում են ակտիվ հանգիստ, երբ իրականում ավելի հոգնում ես այդ հանգստից, ոմանք էլ նախընտրում են ավելի պասիվ հանգիստ, որն օգնում է կենտրոնացնել մտքերը, լիցքաթափվել, ինչու չէ նաև լիցքավորվել:

ArmStar.am-ի այս նյութը նվիրված է հանգստանալ սիրող հայ աստղերին: Հետաքրքիր է` այս ամառ և ընդհանրապես որտեղ ու ինչպես են սիրում հանգստանալ մեր աստղերը:

Առաջինը կիզակետում հայտնվեց սիրված հաղորդավարուհի Լիաննա Տեր-Մինասյանը: ”Առհասարակ ես սիրում եմ հանգստանալ, բայց ոչ այդքան երկար: Որոշ մարդկանց համար հարկավոր է մեկ ամիս և մի գուցե ավելի, որպեսզի լիցքաթափվեն, հանգստանան և թարմ ուժերով վերադառնան աշխատանքի: Ինձ հանգստանալու համար հարկավոր է մեկ շաբաթից տասն օր: Դրանից հետո ես ձանձրանում եմ հանգստանալուց”,-հումորով պատասխանեց ամենից ամենա հաղորդավարուհին:

Ի դեպ, հետևելով Լիաննայի աշխատանքային զբաղվածությանն ու տեմպին, կարելի է եզրակացնել, որ հաղորդավարուհին երևի թե հետ է վարժվել հանգիստ ապրելակերպից, քանի որ գրեթե միշտ զբաղված է ու ակտիվ կենսակերպ է վարում: Լիաննան մեկ քաղաքի այս իրադարձության վայրում է, մեկ էլ մյուս, մի ժամ հետո էլ եթերում խոսում է դրանց մասին: ”Շատերն ինձ վրա զարմանում են, բայց իմ օրգանիզմն այսպես է ստեղծված: Վերջին 4 տարիների ընթացքում ես հանգստացել եմ  Հայաստանի հանգստյան գոտիներում: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ ամեն տարի հանգստյան սեզոնին Փարիզից գալիս է հայրիկիս մտերիմ ընկերն իր ընտանիքով և մենք միասին գնում ենք Դիլիջան, Սևան, Ծաղկաձոր, Հանքավան և այլուր”:

Լիաննան հումորով հիշեց մի արտահայտություն, որն այժմ հաճախ է շրջանառվում. ”Հարուստները հանգստանում են արտասահմանում, իսկ մեծահարուստները` Հայաստանում”,- ծիծաղելով ասաց Լիաննան` ավելացնելով, որ սփյուռքի մեր հայրենակիցներն ավելի շատ են ձգտում Հայաստանում կազմակերպել հանգիստը. ”Հետաքրքիր է, Սփյուռքում գտնվող հայերն ավելի շատ են ձգտում գալ Հայաստան, ճանաչել մեր պատմամշակութային կոթողները, իսկ մենք ձգտում ենք գնալ Հայաստանից դուրս: Արդյունքում Սփյուռքում բնակվող հայերը մեր տեսարժան վայրերին ավելի ծանոթ են, քան մենք”: Լիաննայի հետ հետաքրքիր ու մեզ հուզող հարցերի շուրջ զրույցից հետո ի վերջո վերադարձանք այնքան սպասված հարցին` այս տարի որտեղ ես պատրաստվում հանգստանալ. ”Այս տարի ունեմ հանգստի մի քանի տարբերակ: Իմ զարմուհուց առաջարկ եմ ստացել իր ընտանիքի հետ միասին տասն օր անցկացնել Լաս Վեգասում… հնարավոր է մեկնեմ մեկ շաբաթով Սանկտ Պետերբուրգ: Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, քանի որ այդ որոշումը ընդունվում  է ընտանեկան ժողովի ժամանակ”,- հայ աղջիկներին հատուկ համեստությամբ ու հումորով պատասխանեց Լիաննա Տեր-Մինասյանը: 

Շատերը դեռ չեն որոշել որտեղ են հանգստանալու, ոմանք էլ արդեն վերադարձել են հանգստից: Սոնա Շահգելդյանի հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ վերջինս իր հանգիստն անցկացրել է ամռան սկզբին: ”Մի քանի ամիս առաջ եղել եմ Ֆրանսիայում` Կաննում և Մոնակոյում: Այդ ժամանակ տեղի ունեցավ նաև Կաննի կինոփառատոնը: Մոտ տասներկու-տասներեք օր հանգստացա Ֆրանսիայում: Հատուկ հրավիրված էի Կաննի փառատոնին, դրա հետ մեկտեղ վայելեցի նաև հանգիստս”,-ասաց Սոնան: Երգչուհին Ֆրանսիայում եղել է իր մորաքրոջ հետ միասին: Ի դեպ Սոնան ասաց նաև, որ հնարավոր է օգոստոսին այստեղ Հայաստանում էլ ընտանիքի հետ որոշի որևէ տեղ հանգստանալ:

”Ես շատ էի հոգնել: Դեռ չգիտեմ, հնարավոր է այստեղ էլ օգոստոսին որևէ տեղ գնամ: Հիմա իհարկե ավելի շատ ուզում եմ աշխատել տեսահոլովակների վրա: Բացի այդ շատ նախագծեր կան, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին են լինելու: Եթե հասցնեմ, ևս մեկ շաբաթ կհանգստանամ”: Բացի այս տարվա պլաններից Սոնայի հետ զրույցեցինք նաև նախորդ տարիների հանգստի մասին. «Ես անցած տարի եղել եմ Իտալիայում, իմ ամենասիրած երկրներից մեկն է, եղել եմ Վենետիկում, Հռոմում և այլ քաղաքներում: Ես շատ եմ սիրում Իտալիան: Հետագայում պլաններ ունեմ այցելելու նաև Իսպանիա: Շատ մեծ ցանկություն ունեմ տեսնելու Փարիզը», – իր ցանկություններով մեզ հետ կիսվեց երգչուհի Սոնա Շահգելդյանը: Երգչուհին դեմ չէ նաև Հայաստանում կազմակերպվող հանգստին. ”Առհասարակ տուրիստները որ գալիս են մեզ մոտ, շատ են հավանում մեր տեսարժան վայրերը, նույնիսկ ապշում են: Ես էլ շատ եմ սիրում մեր Հայաստանը ու ասեմ, որ ինձ համար կարևոր չէ, որ դրսում լինի հանգիստս: Կարող եմ հանգստանալ մեր Դիլիջանում, Ջերմուկում, Սևանում, ինչու չէ նաև Ղարաբաղում”,-իր խոսքը եզրափակեց Սոնա Շահգելդյանը:

Հաղորդավար Արամ Չախոյանը այս տարի առանձնապես հանգստանալու պլաններ չունի, քանի որ այնքան էլ չի հոգնել. խխԵս իհարկե այս պահին չեմ մտածում հանգստանալու մասին, բայց կողմ եմ Հայաստանի տեսարժան վայրերում հանգստանալուն: Ինձ համար Դիլիջանը ֆանտաստիկ տեղ է: Չնայած, նորից եմ ասում, այս տարի երևի թե տանը կհանգստանամ, որովհետև առանձնապես հանգստի կարիք չունեմ, չեմ հոգնել”:

Երգչուհի Սոֆի Մխեյանն արդեն հստակ պատասխան ուներ ”Միանշանակ կարող եմ ասել, որ ավանդույթի համաձայն այս տարի ևս մեկ շաբաթ կանցկացնեմ Յուրմալա քաղաքում, ուր կգնամ Հայաստանի մասնակցին ոգևորելու համար: Դա կլինի տասն օր հետո: Սա ինձ համար ոչ թե աշխատանքային այց է, այլ հատուկ գնալու եմ մեր մասնկացի կողքին լինելու համար”: 

Ի դեպ Սոֆին և մի շարք այլ հայ աստղեր յուրաքանչյուր տարի ավանդաբար որգևորում են մեր մասնակիցներին մրցույթների ժամանակ, ինչը շատ գովելի է: Դե իհարկե այցելության բուն նպատակը դա է, բայց հանգստանալն էլ դրան չի խանգարում: ”Իսկ թե ուր կգնամ դրանից հետո, դեռ չեմ կարող ասել, դեռ կոնկրետ վայր չեմ ուզում նշել, բայց կլինեմ Հայաստանի սահմաններից դուրս”,-ասաց երգչուհի Սոֆի Մխեյանը` խոստանալով, որ հանգստից վերադառնալուն պես մեզ կիրազեկի իր` որտեղ լինելու և տպավորությունների մասին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ