26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայի արդարատադության նախարարը հորդորում է չտրվել Էրդողանի սադրանքներին

Գերմանացի քաղաքական գործիչներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը: Նա Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարություն» միության կազմակերպած միջոցառման ժամանակ քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում:

Էրդողանը գերմանական իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին՝ ասելով. «Մենք էլ կարծում էինք, թե Գերմանիան վաղուց հրաժարվել է դրանից, բայց սխալվել ենք»:

Էրդողանի խոսքերին անդրադարձել է Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը՝ դրանք բնորոշելով «ամոթալի և անընդունելի»: Նա հորդորել է չտրվել Էրդողանի սադրանքներին՝ նշելով, որ խնդիրն այժմ Գերմանիայում հանրաքվեի միջոցառումները չեն: Ըստ նրա՝  Էրդողանը պարզապես ցանկանում է սադրել: Մաասը դեմ է արտահայտվել թուրք պաշտոնյանների մասնակցությամբ միջոցառումներն ամբողջապես արգելելու պահանջներին՝ նշելով. «Նման միջոցառումներն արգելելու համար Գերմանիայի կառավարությունը պետք է արգելի Էրդողանի կամ էլ Թուրքիայի կառավարության անդամների մուտքը երկիր: Վստահ եմ, որ Էրդողանի ուզածն էլ հենց դա է»:

Գերմանական կուսակցությունների ղեկավարները, ներկայացուցիչները նույնպես անդրադարձել են Էրդողանի խոսքերին՝ դրանք անընդունելի համարելով, որոշներն էլ Էրդողանից պահանջել են ներողություն խնդրել:

Մասնավորապես Գերմանիայի ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դիետմար Բարշը կոչ է արել դադարեցնել զինամթերքի արտահանումը Թուրքիա և սառեցնել Եվրամիության օժանդակությունը: Նա պահանջել է հետ կանչել Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին, ինչպես նաև չեղարկել նախորդ տարի կնքված փախստականների հարցերով պայմանագիրը, որով Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիային:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ