Ջեյ Լոն 10 մլն է վաստակել` բռնապետերի եւ հանցագործների համար երգելով
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը 10 մլն դոլար է վաստակել նախկին ԽՍՀՄ-ի տարածքի բռնապետերի եւ հանցագործների առջեւ ելույթ ունենալով, տեղեկացում է “The Hollywood Reporter”-ը, որը հիմնվում է Նյու Յորքում գործող “Human Rights Foundation” իրավապաշտպան կազմակերպության զեկույցի վրա:
Փաստաթղթում մասնավորապես նշվում է Լոպեսի` վերջերս Թուրքմենստանում կայացած ելույթը, որի համար նա ներողություն խնդրեց: Երգչուհու ներկայացուցիչը հայտարարել էր, որ նա տեղյակ չի եղել այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ: “Խոսքը ոչ թե անշնորհքության, այլ ագահության մասին է”,-կազմակերպության զեկույցում մեջբերվում է նրա խոսքերը: