16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կանանցով բռնաբարել են ուսուցչին

Աֆրիկյան Զիմբաբվեում ոստիկանությունը հետաքննում է երիտասարդ ուսուցչի բռնաբարության դեպքը։ Երիտասարդը պնդում է, որ իրեն խմբակային բռնաբարության են ենթարկել 4 կանայք։ Միջադեպը տեղի է ունեցել երթուղայինում, կանայք հանկարծակի հարձակվել են տղամարդու վրա ու բռնաբարել նրան, հայտնում է The Daily Mail-ը։

Տուժողին տեղափոխել են հիվանդանոց, նա սեռական օրգանների բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

Լուպանեից երիտասարդ ուսուցիչը երեկոյան նստել է միկրոավտոբուս, որում 4 կին են նստած եղել։ Նրանք սկզբում ոչ մի ագրեսիա չեն ցուցաբերել։ Հետո վարորդը ասել է, որ պետք է փոխի ուղին՝ ճանապարհին մեկ այլ ուղեւորի վերցնելու համար։ Երբ միկրոավտոբուսը կանգնել է, կանայք հարձակվել են տղայի վրա, կապել նրան ու բռնաբարել։

Կանայք ստիպել են տղային ինչ-որ անհայտ հեղուկ խմել, ինչից հետո նա կորցրել է գիտակցությունը։ Վերջում կանայք երիտասարդին մերկ վիճակում թողել են ճանապարհին եւ հեռացել։ Տղամարդը մի կերպ հասել է մոտակա ոստիկանություն եւ դիմում գրել։

Հարկ է նշել, որ Զիմբաբվեում սա առաջին դեպքը չէ։ Նման կանանց այստեղ անվանում են «սերմնաբջջի թալանչիներ»։ Կանայք հարձակվում են տղամարդկանց վրա, բռնաբարում նրանց, որպեսզի գողանան նրան սերմնաբջիջը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ