26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախ դահուկներ են հարկավոր

Արթիկը գերազանցելու է Ծաղկաձորին: Սպորտային  սուրիզմի զարգացման հեռանկարները:

Քանի որ վարչապետի  հիմնական ծրագրերը կապված են  զբոսաշրջության զարգացման հետ, արթիկցիները որոշել են օգտվել առիթից, ու Արթիկը  նույնպես դարձնել գրավիչ զբոսաշրջիկի համար:

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը որոշել է ՀՀ վարչապետին ներկայացնել իր  ծրագիրը, թե ինչպես Արթիկի  տարածքում գտնվող Արագածի ստորոտի  անտառն ու  բաց տարածքը  օգտագործել` նպաստելու դահուկավազքի զարգացմանը:

«Մեր սարերն ու  անտառը շատ հարմար են դահուկավազքի համար: 15 և ավելի կիլոմետր  երկարության վազքուղի կարող ենք ունենալ, որը ամենաերկարը կլինի ամբողջ Հայաստանում: Զբոսաշրջիկների համար էլ  շատ հարմար է: Շիրակ օդանավակայանից մինչև Արթիկ  ավելի կարճ է, քան Զվարթնոցից  Ծաղկաձոր: Ձյունն էլ էստեղ շատ առատ է, լանջերն էլ հարմար անվտանգ դահուկավազքի  համար»,-, նշեց Մխիթար Վարագյանը:

Գյումրիի ձմեռային ձևերի մարզադպրոցի  տնօրեն Սլավիկ Սարգսյանն էլ հավելեց.  «80-ական թվականներին  հենց Արթիկի տարածքում են անցկացվել դահուկավազքի մրցումներ ու մարզումներ: Ես հիշում եմ, 1985 թվականին դահուկավազքի  Հայաստանի առաջնությունը անցկացվել է Արթիկում, հաղթողն էլ ես եմ եղել: Հիմա էլ պետք է գոնե մեկ-մեկ ըստեղ  մարզումներ անցնեն, ոչ թե մենակ Ծաղկաձոր»:

Նշենք, որ տվյալ տարածքում  նախկինում եղել է նաև  դպրոցականների ճամբար, որն այս պահին անմխիթար վիճակում է` քանդված: Քաղաքապետը առաջարկում է  օգտագործել այդ կառույցներն ու   սպորտային բազաներ կառուցել:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը ևս տեղյակ է  սպորտային տուրիզը զարգացնելու ծրագրից, ավելին, վարչապետը հանձնարարաել է Ծաղկաձորի ու Արթիկի  զարգացման  հայեցակարգ մշակել:

«Տվյալ դեպքում Արթիկում դահուկավազքի զարգացման համար հայեցակարգ ենք մշակում, նաև Ծաղկաձորի: Իսկ դա անելու համար աստիճանաբար սպորտային բազաներ պետք է կառուցել, մասակայանուցնել սպորտաձևը: Միայն պետական միջոցներով չէ, որ հայեցակարգը պետք է կյանքի կոչել, մասնավոր ներդրողներն էլ պետք է իրենց լուրջ ներդրումը ունենան », – ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության  մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Լևոն Վահրադյանը:

Բայց սպորտաձևը զարգացնելու համար նախ հարկավոր են դահուկներ, որոնք  ոչ ֆեդերացիան, ոչ էլ  ձմեռային սպորտաձևերի մարզադպրոցը չի կարող գնել: Բացի այդ, հարկավոր են համապատասխան պայմաններ, որ զբոսաշրջիկը գա  ու  չմնա սարերում կամ անտառում: Այս ամենը ունենալու համար  դեռ հայեցակարգն է  մշակվում  ու ներդրողներ էլ չկան:unnamed (1) unnamed (2)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ