28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ակումբասեր հայտնիները /ֆոտո/

Ժամանակին ակումբային կյանքը Երևանում եռում էր: Ակումբասեր հասարակությունը երեկոյան շտապում էր ժամանցի այս կամ այն վայրը` վայելելու երեկոն, պարելու և լիցքաթափվելու: Այսօր մի շարք ակումբներ փակվել են, փոխարենը Երևանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նորաբաց փաբի: Երիտասարդության պահանջնե՞րն են փոխվել, թե՞ ակումբներեն են իրենց սպառել: Հայտնիների երեկոների և ակումբային կյանքի մասին զրուցեցինք շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հատկանշական է, որ շատերն, ովքեր նախկինում պարբերաբար ակումբներ էին հաճախում, այժմ փաստում են, որ դրանց նկատմամբ հետաքրքրությունն է մարել: Այս անդրադարձից պարզիր, ինչպե՞ս են անցնում հայ հայտնիների երեկոներն ու որքանո՞վ են նրանք մասնակից ակումբային կյանքին:

Դերասանուհի, դիջեյ Աննա Պանին նշեց, որ այս շրջանում քիչ է լինում ակումբներում. պատճառն այն է, որ ինքը հոգնում է անընդհատ նույն տեղերում լինելիս, նույն զբաղմունքն ունենալիս: ”Միևնույն բանը պարբերաբար անելու արդյունքում այն դառնում է անհետաքրքիր: Շրջան է լինում, երբ պակաս եմ զգում, հաճախ եմ լինում ակումբներում, որին հաջորդում է դադարի շրջանը: Այժմ երկրորդ շրջանն է :)”,- ասաց Աննան և հավելեց, որ այժմ երեկոներն ավելի շատ երաժշտություն է լսում, բազա հավաքում և նախապատրաստվում ակումբային կյանքին 🙂 Աննան հաճախ էլ ֆիլմեր է դիտում երեկոյան: Ըստ դիջեյի` այժմ ակումբների նկատմամբ հետաքրքրությունը մարել է, ինչը պայմանավորված է ճիշտ PR ակցիաների, գովազդային արշավների բացակայությամբ:

”Մեզանում դեռ կա այն կարծրատիպը, թե ակումբ հաճախող մարդիկ ունեն արժեքային այլ համակարգ, ավելի ազատ կյանք են վարում, սակայն խնդիրն այն է, որ պարել-ուրախանալ ցանկացող մարդկանց նախասիրություններն են տարբեր. Էլեկտրոնային երաժշտություն սիրոողներն ակումբ են գնում, ռոք սիրողները` փաբ, 6/8 սիրողները` ռեստորան և այսպես շարունակ: Այս մարդկանց միջև ինտելեկտուալ կամ բարոյական տարբերություններ չկան”,- համոզված է Աննան: 

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նշեց, որ ժամանակին ակումբներ բացարձակ չէր գնում. ”Հեռվից հեռու ինձ վանում էր ակումբային կյանքը: Ինձ թվում էր` այնտեղ փողոցային մասսա է հավաքված”: Այժմ էլ թեև Ժաննան իրեն ակումբասեր հասարակության մասնիկ չի համարում, սակայն ակումբներում լինում է` հիմնականում հրավերներով և փակ երեկույթների մասնակցելու համար: ”Շատ ակումբներում շատ ուժեղ “face control” կա,- ասաց Ժաննան ու, այնուամենայնիվ, նշեց որոշ կարծրատիպեր ակումբային կյանքի հետ կապված: Հաճախ հայ տղաները գնում են ակումբներ, սակայն իրենց ընկերուհուն չեն թողնում գնալ: Թեև ես կարծում եմ, որ եթե ընկերոջդ հետ գնաս, դրանում որևէ վատ բան չկա”: Ժաննայի երեկոներն ավելի հաճախ անցնում են տանը, երևանյան զբոսանքներով կամ ընկերների հետ:

Հաղորդավարներ Սուրենն ու Յանան հայտնի այն զույգերից մեկն են, որ միասին են գնում ակումբներ: ”Ակումբում չկա մի մարդ, որ կարող է ինձ համար առավել հետաքրքիր լինել, քան Յանան”,- ընդգծեց Սուրենը: Թեև նրանց` ակումբասեր լինելու մասին պետք է անցյալով խոսել, քանի որ Սուրենը նշեց, որ իրենք նախկինում էին շատ լինում ակումբներում: ”Մի ժամանակ շատ էին ձգում ակումբները, հիմա` ոչ: Որակը շատ է ընկել: Երաժշտությունը շատ լավն է, սակայն ակումբային կուլտուրան մեզ մոտ զարգացած չէ. կարծում եմ` դժվար էլ զարգանա”,- ասաց Սուրենը: Նրա խոսքերով` փաբեր ևս չեն հաճախում. ընկերների հետ մի քանի անգամ գնացել են, սակայն հասկացել են, որ դա իրենցը չէ: Զույգը մասնակցում է ակումբային փակ երեկույթնրի, սակայն ոչ ամեն օր:

Այժմ Սուրենն ու Յանայն երեկոյան ժամանցի համար փոխարինող զբաղմունք ունեն. ընկերներով հավաքվում են իրենց տանն ու պոկեր խաղում: Որոշ դեպքերում էլ զույգի երեկոները ֆիլմ դիտելով են անցնում:

Երգչուհի Ջուսի համոզմամբ` առաջ Երևանում ավելի շատ ակումբներ կային, ավելի հաճախ էին կազմակերպվում երեկույթներ, քան հիմա: ”Ակումբները բացվում են, մի քանի օրից փակվում, որովհետև մարդիկ չեն ցանկանում գումարներ ներդնել, շոուներ կազմակերպել: Հիմա ավելի հաճախ փաբ են գնում, ոչ թե ակումբ, այն էլ` բոլորը նույն տեղերն են գնում, ինչքան գնում ես` նույն մարդկանց ես տեսնում: Այդ ամենը ձանձրալի է դառնում”,- նշեց Ջուսն ու ավելացրեց, որ հիմա ընկերների հետ տանն են փարթիներ կազմակերպում, որոնք նաև շոուին են վերածում: Ջուսն ու ընկերները կազմակերպում են հնդկական, իսպանական, իտալական և այլ ոճի փարթիներ, որի համար նախ` համապատասխան հագնվում են, ապա` այդ երկրի խոհանոցի ուտեստներ պատրաստում, նրանց երաժշտությունը լսում 🙂

աղբյուրը ”ԵՍ” ամսագիր

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ