11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ո՞վ է լինելու Սյունիքի նոր պատգամավորը

Ամառային տապն ու “ռելաքսային” տրամադրությունը դեռեւս չի շտապում հասնել Հայաստանի ամենասկանդալային մարզ` Սյունիք: Թեեւ իշխող “Հանրապետականը” հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին “պոստին” նոր թեկնածուի մասին, սակայն քաղաքական կրքերն այս մարզում դեռ եռում են:

Մամուլը շարունակում է քննարկել` այս անգամ արդեն նորանշանակ մարզպետի` Վահե Հակոբյանի թափուր թողած պատգամավորական մանդատի հնարավոր թեկնածությունը` հավանականների ցանկում առաջատար տեղ հատկացնելով Սուրիկ Խաչատրյանին:

Henaran.am-ի տեղեկություններով, անցած հինգշաբթի կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի հարցը: ՀՀԿ առաջանորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միանշանակ հայտարարել է, որ Սուրիկ Խաչատրյանը չի լինելու ՀՀԿ-ի թեկնածուն: Այլ թեկնածություններ նիստում չեն քննարկվել: Նշվել է, որ պատգամավորի նոր թեկնածուի անունը պետք է քննարկել Սյունիքի նորանշանակ մարզպետի հետ: 

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Վահե Հաոկբյանը հինգշաբթի կառավարության նիստում նշանակվելու է Սյունիքի մարզպետ:

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի, պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետեւանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում  այդ ընտրատարածքում նշանակվում են լրացուցիչ ընտրություններ՝ մանդատը թափուր մնալուց հետո 80-օրյա ժամկետում: Նշենք նաեւ, որ թիվ 38 ընտրատարածքը ընդգրկում է Կապանի, Քաջարանի, Մեղրիի եւ Ագարակի տարածաշրջանները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ