Աստղեր, ովքեր երեխաների են որդեգրել /ֆոտո/
Չնայած ծանր աշխատանքային գրաֆիկին, զբաղվածությանը, շատ աստղեր կարեւոր որոշում են կայացրել իրենց կյանքում՝ նրանք երեխաների են որդեգրել ու ընտանիք ունենալու հնարավորություն տվել։ Աստղերից շատերն էլ որդեգրում են, քանի որ իրենք չեն կարողանում սեփական երեխաները ունենալ։
Ահա մի քանի հայտնիներ, ովքեր երեխաների են որդեգրել։
Անջելինա Ջոլի եւ Բրեդ Փիթ
Ջոլին իր առաջին երեխային՝ Կամբոջայից Մեդոքս անունով փոքրիկ տղային որդեգրել էր դեռեւս Բրեդ Փիթի հետ ծանոթ չէր՝ 2002 թվականին։ 2005-ին նա որդեգրեց փոքրիկ Զախարային։ Այնուհետեւ Ջոլին ու Փիթը ամուսնացան, Փիթը երկու փոքրիկի հայրությունն էլ ճանաչեց։ Այնուհետեւ զույգը երկվորյակ երեխա ունեցավ, իսկ որոշ ժամանակ անց տղայի որդեգրեցին։
Այժմ, երբ զույգը ամուսնալուծվել է, նրանք պայքարում են երեխաների նկատմամբ խնամակալության համար։
52-ամյա Սանդրա Բալոկը իր կենսաբանական երեխաները չունի, սակայն երկու որդեգիր փոքրիկներ ունի։ Փոքրիկ տղային՝ Լուիսին, նա որդեգրել է 2010-ի հունվարին, իսկ ահա 2015-ին նա աղջիկ երեխայի որդեգրեց՝ Լայլային։
Նիկոլ Քիդման
Նիկոլ Քիդմանը երբ ամուսնացած էր դերասան Թոմ Քրուզի հետ, նրանք որդեգրեցին աղջկա եւ տղայի՝ Իզաբելլային եւ Կոնորին։ Ապա նա դուստր լույս աշխարհ բերեց՝ Սանդեյին։
Իսկ երբ դերասանուհին ամուսնացավ երաժիշտ Կիտ Ուրբանի հետ զույգը փոխնակ մոր օգնությամբ եւս մեկ դուստր ունեցավ՝ Ֆեյթը։
Շարլիզ Թերոն
Շարլիզ Թերոնը եւս երկու որդեգիր երեխա ունի։ 2012-ին նա տղայի որդեգրեց՝ Ջեքսոնը, իսկ 2015-ին աղջկա՝ Ավգուստային։
Կետրին Հեյգլ
Դերասանուհին եւս երկու որդեգիր երեխա ունի եւ մեկ բիոլոգիական։
Քեյթը երեք կենսաբանական որդի ունի, իսկ 2015-ին նա աղջկա որդեգրեց՝ Էդիտին։
Կրիստին Դեւիս
Դերասանուհին երբեք ամուսնացած չի եղել եւ 2011-ին, երբ հասկացավ, որ այլեւս ինքը չի կարող մայրանալ, աղջիկ երեխայի որդեգրեց՝ Ջեմմային։
Մեգ Ռայան
Դերասանուհին որդեգրեց փոքրիկ չինուհի Ֆեյզի Տրուին։ Նա երկար ժամանակ երեխային թաքցնում էր հասարակությունից։
Շարոն Սթոուն
Հայտնի դերասանուհին մի քանի վիժումներից հետո որոշեց տղա երեխայի որդեգրել, իսկ դրանից հետո եւս երկու տղայի որդեգրեց։