«Ամենամեծ նվերն իմ մտերիմների ուշադրությունն ու ջերմությունն է»
Օրերս «Ժողովրդական երգիչ» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Գրիգոր Միրզոյանը նշեց իր 28-ամյակը:
Գրիգորը նշեց՝ բազմաթիվ հաճելի անակնկալներ ու նվերներ է ստացել ծննդյան օրվա առթիվ, բայց ամենայուրահատուկը, թերևս կեսգիշերին իր ընկերների կողմից կազմակերպված անակնկալն է եղել:
«Կեսգիշերին ընկերներս մեր տուն եկան ու շնորհավորեցին ինձ: Դա ինձ համար իսկապես անակնկալ էր: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և յուրահատուկ: Ծննդյան օրվա առթիվ, իհարկե, բազմաթիվ հաճելի ու գեղեցիկ նվերներ ստացա, բայց ինձ համար ամենամեծ նվերը իմ ընկներների ու մտերիմների ուշադրությունն ու ջերմությունն է», – նշեց երգիչը: