26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խորապես հիասթափված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լապշինի արտահանձնումը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բաքու արտահանձնումը։

ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը հիասթափված Է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից:

«Ռուսական կողմը խորը հիասթափություն Է հայտնում այդ որոշման կապակցությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն: Մտադիր ենք այսուհետեւ Էլ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար՝ նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ