Վարկի վրա վարկ է ավելանում. ազատանցիներն ընկճված են
Շիրակի մարզ, Ազատան գյուղից ատտագնա աշխատանքի մեկնողների քանակը գնալով ավելանում է: Այս համայնքի ղեկավարի պնդմամբ՝ սա կապված է ոչ թե գյուղի կենցաղային վատ պայմանների, այլ աշխատատեղերի բացակայության հետ:
Գյուղը գազաֆիկացված է, խմելու ջրի կամ ճանապարհների հետ կապված՝ խնդիրներ չկան: Կարող եմ ասել՝ նույնիսկ որոշ քաղաքներում այսպիսի կենցաղային պայմաններ չկան, ինչպես մեր համայնքում: Բայց այ աշխատատեղերի բացակայությունը մեծ խնդիր է:
Մեր համայնքում գյուղատնտեսույթյունը լավ է զարգացած, բայց արտադրած ապրանքը գյուղացին երբեմն ինքնարժեքից էլ ցածր գնով է վաճառում: Մեզ մոտ գյուղացիները հիմնականում կարտոֆիլ են մշակում կամ հացահատիկային կուլտուրաններ: Բայց մեր երկրում գյուղմթերքի իրացման հետ կապված՝ պրբլեմներ կան, ինչպես հայտնի է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ազատանի համայնքապետը:
Վերջինս շեշտեց՝ ազատանցիներից շատերը կքել են վարկերի տակ ու անելանելի վիճակում են հայտնվել:
«Մարդիկ վարկերը մարել չեն կարողանում, վարկի վրա վարկ է ավելանում: Ռուսաստանից փողն էլ բերում են այստեղ, արտաժույթի հետ կապված՝ արժեք չունի դա.. Այդ փողը բերում են այստեղ, դառնում է զիբիլ», – նշեց Ազատանի գյուղապետը: