23-ամյա տղան ընկել է 4-րդ հարկից. վիճակը ծանր է
1994 թվականին ծնված Հ.Ս.-ն, ըստ շտապօգնության բժշկի վայր է ընկել Երևանի Խորենացի փողոցի 15-րդ հասցեի 4-րդ հարկից:
Ոստիկանությունից Henaran.am-ին հայտնեցին, որ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալու, դեպքի առթիվ կատարվում է քննություն:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից էլ փոխանցեցին, որ Հ.Ս.-ի վիճակը ծանր է: Վերջինս ողնաշարի, գանգուղեղային միջին և ողնուղեղի վնասվածք է ստացել: