25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բրիտանացիները արհեստական բեղմնավորման չտեսնված տարբերակ են հայտնագործել` երեք ծնող

Մեծ Բրիտանիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կթույլատրեն արհեստական բեղմնավորում` երրորդ դոնորի գենի նյութի ներարկմամբ: Կառավարությունը մտադիր է մինչեւ տարեվերջ պատրաստել համապատասխան օրինագիծ, իսկ հենց գործընթացը հավանաբար կսկի կիառվել 2 տարվա ընթացքում:

Մասնագետների կարծիքով` եռակողմ արհեստական բեղմնավորումը կարող է վերացնել սաղմի ԴՆԹ-ի վտանգավոր հատկանիշները, որոնք կարող են մորից երեխային փոխանցվող ծանր գենետիկ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Այս մեթոդի հակառակորդները կարծում են, որ այն հակաէսթետիկ է եւ պնդում են, որ դրա կիրառումը կարող է վտանգավոր հետեւանքների հանգեցնել: Նրանք նշում են, որ զույգերը, որոնք մտադիր են արհեստական բեղմնավորում անել, կարող են օգտվել դոնորների ձվաբջիջներից կամ երեխա որդեգրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ