100-ամյա կինն ավարտել է դպրոցը
100-ամյա մեքսիկուհի Մանուելլա Էրնանդես Վելասկեսն ավարտել է տարրական դպրոցը: Համապատասխան վկայականը թոշակառու կնոջը հանձնել է հասուն բնակչության կրթության հարցերով պետական վարչությունը:
Կազմակերպությունում հայտնել են, որ դոնյա Վելասկեսը իրեն դրսեւորել է որպես կարգապահ աշակերտուհի: Նա 65 տարեկանից բարձր տարիքի մարդկանց համար նախատեսված դպրոցի 7 հազար աշակերտներից մեկն է: Թոշակառու կինը խոստոովանել է, որ իր սերելի զբաղմունքն ընթերցանությունն է, սակայն նրա աչքերը շատ են հոգնել եւ կարդալու ընթացում նա ստիպված է եղել մի քանի անգամ փոխել ակնոցը:
Տիկին Վելասկեսի խոսքով` իրեն շատ է դուր եկել սովորելը: Նա պատմել է, որ երեխա ժամանակ չի ավարտել տարրական դպրոցը, չնայած որ ուսումն իրեն մեծ բավականություն է պատճառելիս եղել: Սակայն ծնողները նրան թույլ չեն տվել դպրոց գնալ առաջին դասարանից հետո, քանի որ նրանց տանը մշտական օգնական է հարկավոր եղել:
Նա վերսկսել է իր ոսւումը 2012-ի աշնանը` թոռներից մեկի խորհրդով: Առաջիկայում 100-ամյա կինը մտադիր է շարունակել այն: