“BBC”-ն ներողություն է խնդրել հաղորդավարուհու չափազանց բաց զգեստի համար /վիդեո/
“BBC” հեռուստակորպորացիան ստիպված է եղել ներողություն հայցել հաղորդավարուհի Հոլի Ուիլոուբի համարձակ զգեստի համար այն բանից հետո, երբ նրա հասցեին 139 բողոք է ստացվել:
2 երեխաների մայր Հոլին բրիտանական “Ձայն” նախագծում հանդես է եկել ժանյակներով սեւ երեկոյան զգեստով` բավականին խորը բացվածքով:
Տասնյակ հանդիսատեսներ զանգերի միջոցով իրենց դժգոհությունն են հայտնել` նշելով, որ նրա զգեստը համապաստախան չէ մինչեւ երեկոյան ժամը 9-ը ցուցադրվող հաղորդման համար: Կորպորացիայի մամլո քարտուղարը “Daily Mirror”-ին տված հրացազրույցում նշել է, որ Հոլին տարվել է մոդայիկ զգեստներով, մեզ էլ նրա զգեստը նորաձեւ թվաց”:
Նշենք, որ մրցույթի եզրափակիչը դիտել է 8.7 մլն մարդ: