18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը դժվարացել է խորհուրդ տալ. պատրաստ են դիմում գրել

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի մարզպետերը փորձում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից ճշտել, թե ինչ է սպասվում իրենց: Մարզպետները անհանգստացած են ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներից: 

Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ նրանք պատրաստ են աշխատանքից ազատման դիմումները գրելու, միայն թե վարչապետը կամ փոխվարչապետը ակնարկեն: Սակայն վերջիներս էլ չեն կարողանում հստակ պատասխան տալ: 

Նշենք, որ Արարատի եւ Կոտայքի մարզպետները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք կապ չունեն չարաշահումների հետ:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ապա մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնավարման օրոք չէին արձանագրված չարաշահումները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ