17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիզամի գյուղի ձկնաբույծները կտրել են բնակչության ջուրը /վիդեո/

“Ինչ են մտածում մեր պետական այրերը, երբ որ մի քանի մարդիկ էսպես գերհարստանալու համար՝ ձկնաբուծական բաներ են դնում, իսկ մեր ջրերը լրիվ ցամաքել են”,-Henaran.am-ի հետ Արարատի մարզի Նիզամի գյուղի ամենախոցելի խնդրով կիսվեց գործարար Լաուրա Քոչարյանը:

Լաուրա Քոչարյանը տեղեկացրեց, որ գյուղի բնակիչները իրենց հնարավորությունների սահմաններում ինչ որ ձևով նոր ջրատար խողովակներ են տեղադրում , որ լրիվ զրկված չլինեն  ջրից.”Պատկերացրեք ես գրավ դնելով իմ ոսկեղենը բանկից գումար եմ վերցրել և 200 հազար դրամ ծախսելով իմ համար ջրհոր եմ փորել տվել”,-պատմեց Լաուրա Քոչարյանը:

Մասնագիտությամբ բուժքույր, սակայն պրպտուն միտք ունեցող այս կինը հիմնել է չորացած կանաչիներ արտադրող և արտահանող ընկերություն:

Լաուրա Քոչարյանի շնորհիվ այսօր 10 կին ապահոված է աշխատանքով:

Լաուրա Քոչարյանի երկու երեխաները պայմաններից ելնելով ընտանիքների հետ միասին հեռացել են Հայաստանից, սակայն նա հաստատակամորեն որոշել է այնպիսի արդյունքների հասնել, որ վերադարձնի միգրացիայի դիմած զավակներին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ