03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այնքան մարդու ենք քնած բռնացրել

Արդեն տասնմեկ տարի է, ինչ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում հանդիսատեսի ուշադրությանն է արժանանում ”Չէին սպասում” հաղորդումը, որն այժմ ունի նաև ”Քաղցած չէին սպասում” էջը: Այս հաղորդումն առավել մեծ հռչակ է վայելում իր հաղորդավարի` Սուրեն Շահվերդյանի շնորհիվ: ”Արդեն տասնմեկ տարի է ”Չէին սպասումը” եթերում է: Այս տարիների ընթացքում շատ մարդկանց տներում ենք հյուրընկալել”: Այնքան շատ, որ Սուրենն ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում չկարողացավ գոնե մոտավոր թիվ նշել. ”Դժվարանում եմ նշել, բայց շատ”:

Հաղորդմանը պարբերաբար հետևողները նկատած կլինեն, որ Սուրենի հյուրերից շատերն իրենց իսկ բնակարաններում լարվում են հաղորդավարի ներկայությամբ: Պատճառները տարբեր են` ոմանք առաջին անգամ են խոհանոցում ու լարվում են Սուրենի հետևողականությունից ու հեռուստադիտողի կարծիքից, իսկ մեծամասնությունը պարզապես լարվում  է Սուրենի ”սուր” հարցերից ու դատողություններից: 

”Դա հաղորդման ֆորմատն է”,-կարճ և կոնկրետ պատասխանեց Սուրեն Շահվերդյանը:

Սուրենը պատմեց նաև, որ շատ հյուրերի բնակարաններում իրեն շատ լավ է զգացել. ”Հաղորդմանս շնորհիվ ձեռք եմ բերել նոր ընկերներ, շատ շատերի տանն եմ ինձ լավ զգացել”: Բնականաբար հաղորդման նկարահանումների ընթացքը շատ հետաքրքիր ու արկածներով լի է անցնում. ”Այնքա~ն մարդու ենք քնած բռնացրել: Եղել են դեպքեր, երբ կերակուր պատրաստելը հաղորդմանս հյուրի մոտ չի ստացվել, մենք նորից ենք սկսել պատրաստել”,-ծիծաղով նշեց Սուրենը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ