26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գլադիս Բերեջիկլյանը սովորություններից չի հրաժարվում.զարմացրել է /ֆոտո/

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլադիս Բերեջիկլյանն առաջին օրն աշխատանքի է գնացել ավտոբուսով:

Ավստրալիական The Sydney Morning Herald-ը հայտնում է,որ  տեսախցիկները նրան ֆիքսել են 205 համարի ավտոբուսում վաղ առավոտյան ժամը 07:10-ին: 46-ամյա հայուհուն ոչ թիկնապահներն էին ուղեկցում, ոչ էլ մամուլի քարտուղարները:

 Ուղեւորներին նույնպես Բերեջիկլյանի այս քայլը զարմացրել է: Նրանք ողջունում էին նորընտիր վարչապետին եւ հաջողություն ցանկանում նոր պաշտոնում:

Նշենք, որ տիկին Բերեջիկլյանի ավտոբուսով երթեւեկելու սովորությունը հայտնի էր, երբ նա դեռ տրանսպորտի նախարարն էր:

Հիշեցնենք, որ Հայ Գլադիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ: 46-ամյա կինը Ավստրալիայի ամենամեծ նահանգի 45-րդ վարչապետն է, նա փոխարինում է Մայք Բերդին:

Գլադիս Բերեջիկլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը: Այսպիսով, նա դարձավ կուսակցությունից առաջին կին վարչապետը բոլոր նահանգների մասշտաբով:

Բերեջիկլյանը հայ ներգաղթյալների ընտանիքից է, եղել է Նոր Հարավային Ուելսի արտադրական կապերի նախարար, իսկ մինչեւ վարչապետ նշանակվելը` նահանգի գլխավոր գանձապետը:

1485128758721

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ