Ինչպե՞ս անկողնում դառնալ սեքսուալ
Սեքսուալ աստվածուհի դառնալն առաջին հերթին պետք է սկսել ննջասենյակից, որտեղ պետք է հանգստի եւ լիցքաթափման մթնոլորտ տիրի: Միայն այդ դեպքում հաճելի կլինի սեքսով զբաղվել:
1. Անկողինը պետք է փափուկ եւ բնական լինի: Բարձերը պետք է փափուկ լինեն, իսկ ծածկոցները` հաճելի եւ հարմարավետ: Հարկավոր է նախընտրություն տալ անկողնային գույներին եւ բնական կտորներին: Կարիք չկա խնայել որակի հաշվին:
2. Իդեալական կարգուկանոն պահպանել է պետք: Դա շատ կարեւոր է: Մահճակալը պետք է ննջասենյակի խորքում լինի: Ավելի լավ է աղոտ լույս վառել, ասենք` սեղանի փոքր լամպ:
3. Հոտը եւս շատ կարեւոր է: Ննջասենյակի բույրը պետք է հաճելի լինի: Համապատասխանաբար` անկողնու պարագաներինը:
4. Հաճելի երաժշտական մեղեդիները: Ռոմանտիկ մեղեդիները կամ ռետրո երգերը ճիշտ մթնոլորտ կստեղծեն:
5. Կրքերը կարելի է թեժացնել շոկոլադով եւ մրգերով: Դրանք կարելի է զամբյուղով դնել մահճակալի կողքին: