22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեզոք մնալը կփրկի. Շիրակի մարզպետը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել չարաշահումների գործով

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզում կատարված չարաշահումների առիթով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել: Մարզպետը հայտարարել է, որ չնայած խախտումները նախկին մարզպետի օրոք են եղել, բայց “թասիբի հարց ա”:  Ցոլակյանը մասնավորապես ասել է, որ պետք է վերականգնել վնասի այն չափը, որը կապ ունի մարզպետարանի աշխատակիցների հետ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Շիրակի մարզի ֆինանսական չարաշահումների մի մասը կապված է  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: “Որպես իրավապահ ասում եմ, ոչ մեկդ չխառնվենք քննչականի գործողություններին, պետք է հնարավորինս չեզոք մնալ”,-ասել է Ֆ. Ցոլակյանը:

Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ