15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Աշակերտը դասի ժամանակ կրակել է ուսուցչուհու եւ դասընկերների վրա (տեսանյութ 18+)

Այսօր Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտը կրակահերթ է բացել դասի ժամանակ։ Արդյունքում հրազենային վիրավորումներ են ստացել նրա երեք դասարանցիները եւ ուսուցչուհին։

Իր արարքից անմիջապես հետո 15-ամյա աշակերտը ինքնասպան է եղել։ Տեղի ունեցածի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

The New York Times-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մասնավոր, էլիտար դպրոցում։ Նշվում է, որ հանցագործը՝ Ֆեդերիկո Էլիզոնդոն հոգեկան խնդիրներ է ւոնեցել եւ բուժման կուրս է անցել։

Բոլոր վիրավորները՝ 27 ամյա ուսուցչուհին եւ 15 ու 14 տարեկան 3 աշակերտները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ