21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեպտեմբերի՞ն

Կառավարությանը մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սյունիքի մարզպետի համար շրջանառվում է երեք հոգու անուն. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը եւ տեղեկատվության եւ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանը:

Մեր տեղեկություններով, կառավարության համապատասխան տեսչությունները այս օրերին զբաղված են վերջիններիս գործունեությունը ճշտելով, հարցումների միջոցով նաեւ պարզելու սյունեցիների դիրքորոշումը: Ըստ նույն աղբյուրի, Սյունիքի նոր մարզպետը պիտի կշիռ ունենա մարզում, որպեսզի վերացնի անհանդուրժողականության մթնոլորտը: Լավատեղյակները չեն բացառում, որ մարզպետի նշանակումը լինի սեպտեմբերի առաջին տասնօրյակում:

Հիշեցնենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այս տարվա հունիսի 1-ին Գորիսի իր տան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո հրաժարականն էր ներկյացվել: Միջադեպի հետեւանքով սպանվել է  գործարար Ավետիք Բուդաղյանը, կա երկու վիրավոր: Հարուցված է քրեական գործ

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ