02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Անկարայում ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալվել է ոստիկան

Անկարայում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ սպանված Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի գործով իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ցուցահանդեսի կազմակերպիչը և մեկ ոստիկան:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` Իզմիրի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում էլ ավելի վաղ ձերբակալվել էր 5 հոգի, որոնցից 4-ը`ոստիկան:

Նշվում է, որ դեսպանի սպանության գործի հետաքննությունն իրականացվում է Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ միասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Հարձակումն իրականցրած Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ