Տղամարդը կնոջ անունից Ֆեյսբուքում գրառումներ է արել, որպեսզի կոծկի նրա սպանությունը (լուսանկար)
ԱՄՆ Ֆլորիդայի բնակիչը կնոջ Ֆեյսբուքի էջին նրա անունից գրառումներ է արել, որպեսզի նրա ընկերները չանհանգստանան նրա երկարատեւ լռությունից։ Այդպիսով նա ցանկացել է կոծկել կնոջ սպանությունը։
42-ամյա Ջորջ Մակշեյնը սպանել է կնոջը, ապա փորձել է այնպես ներկայացնել, իբր նա ողջ է ու ակտիվ ՝ սոցկայքերում։ Տղամարդը կնոջը խեղդամահ է արել հունվարի 7-ին, ընտանեկան վեճից հետո։
Հաջորդ օրը նա կնոջ անունից Ֆեյսբուքում գրել է, իբր նա կորցրել հեռախոսը, որպեսզի մտերիմները չփորձեն կապվել կնոջ հետ։
Սակայն վերջիվերջո նրա խիղճը սկսել է տանջել, ու տղամարդը փորձել է ինքնասպան լինել։ Դրանից հետո ոստիկանները նրանց տուն են մտել ու ննջարանում հայտնաբերել կնոջ դին։
Զույգը երկու անչափահաս երեխա ուներ։