21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղապետի քանի՞ թեկնածու կունենա Պռոշյանը

Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առայժմ առաջադրվել են երեք թեկնածու: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջից:

Նրանք են “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, “Դելիկտ” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը:

Թեկնածուները առաջադրման փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ  հունիսի23-ը, ժամը 18-ը: Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարվա ապրիլի 2-ին, գյուղապետարանի առաջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ